ԹԵՄ /

ԳԵՐԱՇՆՈՐՀ
ՏԵՐ ՄՈՎՍԵՍ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄՈՎՍԵՍՅԱՆ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
Տեր Մովսես Արքեպիսկոպոս Մովսեսյանը (ավազանի անունը՝ Կամո)
ծնվել է 1964թ. սեպտեմբերի 13-ին,
Աբովյանի շրջանի՝ ներկայիս
Կոտայքի մարզի Գողթ գյուղում։
1981թ․ ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ
դպրոցը:
1982թ․ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնի Հոգևոր Ճեմարանը, որն ավարտել
է 1989թ.:
1983-1985թթ․ ծառայել
է Խորհրդային բանակում:
1989թ․ մայիս ամսին ձեռնադրվել է սարկավագ:
Նույն թվականին Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնել է Զագորսկ
(Սերգիև Պոսադ), ուսումը շարունակել Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի Հոգևոր Ակադեմիայի
ասպիրանտուրայում, որտեղ էլ ստացել է Աստվածաբանության Թեկնածուի աստիճան:
1991թ․ ձեռամբ Տեր Ներսես Արքեպիսկոպոս
Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:
Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նշանակվել
է Մոսկվայի հայ համայնքի Հոգևոր Հովիվ:
1996թ․ Տեր Գարեգին Ա. Ամենայն Հայոց
Կաթողիկոսի ձեռքից ստացել է Վարդապետական Գավազան:
1998թ․ նշանակվել է Սուրբ Հռիփսիմե
Վանքի վանահայր:
2000թ․ Տեր Գարեգին
Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նշանակվել է Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի
Առաջնորդ:
2001թ․ սեպտեմբերի 30-ին ձեռամբ Տեր Գարեգին
Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել
է Եպիսկոպոս:
2019թ․ փետրվարի
26-ին` Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնին, ձեռամբ Տեր Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, արժանացել է արքության պատվի` ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում
տարիների վաստակի և նվիրյալ ծառայության: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց
Կաթողիկոսը Մովսես Սրբազանին հանձնեց Արքության Պատվի Հայրապետական Սրբատառ Կոնդակը
նույն թվականի մարտի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ապա Վեհափառ Հայրապետը նրան
ընծայաբերեց նաև Եպիսկոպոսական Պանակե:
Հոգևոր գրական գործեր՝
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր Ճեմարանի ավարտաճառն եղել է «Ակների դպրոցը» թեմայով․
- «Հովնան Օձնեցու քրիստոսաբանությունը» վերնագրով պաշտպանել է Վարդապետական թեզը․
- Մոսկվայի Հոգևոր Ակադեմիայում պաշտպանել է «Հայաստանի թեմերը Ռուսաստանում» Աստվածաբանական թեկնածուական թեզը: