Նորություններ

2018-06-01 | ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՇԱՓԱՌ ՏՈՆԸ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Ապրիլի 1-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարության հրաշափառ տոնի առիթով Կրասնոդարի Սբ. Հովհաննես Ավետարանիչ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ և Անմահ պատարագ մատուցեց Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Գրշ. Տ. Մովսես եպս. Մովսեսյանը: Սրբազան Հայրը ներկա բյուր հավատացյալներին փոխանցեց Նորին Սուրբ Օծություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը և ավելացրեց նաև իր առաջնորդական մտորումներն ու հորդորները թեմի հավատավոր հայորդիներին: Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին թեմական Խորհրդի ատենապետը, բազմաթիվ հարգարժան պաշտոնյա անձիք, եկեղեցու խաչքավորներ:

Պատարագի ավարտից հետո «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի և «Նարեկ» պարային համույթի սաները կազմակերպել էին տոնական միջոցառում՝ նվիրված Քրիստոսի Հարության հրաշափառ տոնին: