Նորություններ

2018-10-16 | ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ

Հոկտեմբերի 1-ին 94 տարեկան հասակում հանկարծամահ եղավ ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը։

Հոկտեմբերի 7-ին Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի բոլոր ծխերում, մասնավորապես, Սուրբ Հովհաննես Ավետարանիչ Առաջնորդանիստ եկեղեցում և Սուրբ Սահակ Սուրբ Մեսրոպ եկեղեցում հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ և խաղաղություն մեծանուն հայորդու։

Հոկտեմբերի 3-ին «Արմատ» կիրակնօրյա դպրոցի Փոքր Դահլիճում ցուցադրվեց Շառլ Ազնավուրի «Կյանքը սիրո մեջ» վավերագրական կինոնկարը։

Օրեր շարունակ եկեղեցիներում և կիրակնօրյա կրթամշակութային կենտրոններում անդադար հնչում էին մեծ վարպետի երգերը։
Ցանկացողները ծաղիկներ և մոմեր էին դնում՝ հարգանքի տուրք մատուցելով մեծն արտիստին։