Նորություններ

2019-01-31 | «ՆԱՐԵԿ» ՀԱՄՈՒՅԹԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

Սույն թվականի դեկտեմբերի 2-ին «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնում կայացավ «Նարեկ» համույթի 15-ամյա հոբելյանական համերգը: Իր գործունեության երկար ու ձիգ տարիների ընթացքում համույթն արժանացել է բազմաթիվ պարգևների, շնորհակալագրերի և ելույթներով հանդես եկել բազում բեմերից:

Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի առաջնորդ Գրշ. Տ. Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը, բարձր գնահատելով Ամալյա Մոսինյանի վաստակը հայ մշակույթի պահպանման և զարգացման նվիրական գործում, պարգևատրեց նրան թեմական Սուրբ Վարդան բարձրագույն շքանշանով:

Համույթին իրենց երաժշտական համարներով եկել էին շնորհավորելու մի շարք շնորհալի և տաղանդաշատ երգիչ-երգչուհիներ:

Համերգին ներկա էին բազմաթիվ հյուրեր, տեղական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, բարերարներ, խաչքավորներ, ծնողներ, համույթի նախկին սաներ:

«Նարեկ» համույթն այս անգամ հանդիսատեսին ներկացավ իր տարբեր տարիքային խմբերի անզուգական ու նրբագեղ հայկական պարերի համարներով և երգերով: