Նորություններ

2019-11-20 | ԱՏԵՆԱՊԵՏԱՑ ԺՈՂՈՎ ՀԵՀԵՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Նոյեմբերի 2-ին և 3-ին Հայ Եկեղեցասեր Համաշխարհային Երիտասարդական Միության (այսուհետ՝ ՀԵՀԵՄ) Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ԵՄ ատենապետների անդրանիկ ժողովը, որին մասնակցում էին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 25 թեմերի երիտասարդական միությունների ներկայացուցիչներ, այդ թվում Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի ԵՄ ներկայացուցիչը:

Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ և աղոթքով ժողովականները ներկայացրեցին իրենց թեմերի երիտասարդական միությունների ծրագրերն ու խնդիրները: Երկօրյա աշխատանքային օրերի ընթացքում քննարկվեց 2015 թվականին մշակված ՀԵՀԵՄ-ի ընդհանուր ուղեցույցը, 2020թ. և 2021թ. կայանալիք ՀԵՀԵՄ տարածաշրջանային և ընդհանուր հավաքի կազմակերպչական և մի շարք այլ հարցեր: Այսուհետ, ինչպես նշեց Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, ատենապետաց ժողովը կլինի միջանկյալ օղակ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի և տարածաշրջանների միջև, այսինքն՝ ՀԵՀԵՄ-ը կունենա եռաստիճան համակարգ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Տիար Զարեհ Սինանյանն իր խոսքում կարևորեց և ողջունեց երիտասարդների ցանկացած ծրագիր, ուխտագնացություն, որ կհամախմբի և դեպի հայրենիք ու ազգային համահայկական ծրագրեր կուղղորդի սփյուռքահայ երիտասարդներին:

Նոյեմբերի 3-ին վաղ առավոտյան ժողովականները ստացան Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությունը և իրենց շնորհավորանքները բերեցին Նորին Սրբությանը գահակալության 20-րդ տարելիցի առիթով: Ուղիղ քսան տարի առաջ այս օրերին գահակալ օծվեց Գարեգին Երկրորդ Ներսիսյանը, ստացավ Սուրբ մյուռոնի նշանն ու հայրապետական սուրբ գավազանը: Սուրբ Գայանե վանքում հանդիսավոր թափորով սկսվեց տոնական Սուրբ Պատարագը, հավարտ որի կատարվեց հայրապետական մաղթանք: Պատարագից հետո ժողովականները մեկնեցին ՀԵՀԵՄ ԿԳ և շարունակեցին քննարկումները:

Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով։






 





Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին