Նորություններ

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին «Վարդանյան» կրթամշակութային
կենտրոնի «Արմատ» դահլիճում տեղի ունեցավ «Մկրտություն և Դրոշմ» թեմայով բաց դաս, որին
մասնակցեցին Սուրբ Հովհաննես Ավետարանիչ Առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն
ավագ քահանա Բայադյանը, Տեր Գևորգ քահանա Միրզոյանը, Արմատ դպրոցի սաները: Բաց դասը
վարում էր Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Գոհար Մխիթարյանը: Բաց դասի ընթացքում
հնչած մի շարք հարցերին պատասխանեցին սաները, դահլիճում գտնվողները, ապա արժանապատիվ
քահանա հայրերը ավելի հանգամանալից բացատրեցին մկրտության և դրոշմի խորհուրդը: Սաներն
ասմունքեցին «Լուսավորչի կանթեղը», Թումանյանի քառյակները, դասի ընթացքում արժևորվեցին
հույս, հավատ, սեր առաքինությունները, որոնք մարդը խնդրում է Աստծուց մկրտության ժամանակ:
Բաց դասի նպատակն էր աշակերտների հոգում և սրտում դրոշմել կարևորագույն հատկանիշները,
որոնք Հայոց եկեղեցու արժեքային համակարգի սրբություններն են՝ հայրենիք, հավատք և լեզու:
Բաց դասից հետո կենտրոնի սաներն ու ծնողները Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում ներկա եղան երեք սաների սուրբ մկրտությանը: