Նորություններ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն
Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ 2020 թվականի դեկտեմբերին Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմ են
կոչվել երկու քահանա՝ Տեր Մամբրե քահանա Պատուրյանը՝ Տուապսեի շրջանի Թենգինկա գյուղի
Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ, և Տեր Հայկազուն քահանա Սահակյանը՝ Ստավրոպոլի
երկրամասի Մինվոդ քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ։