Նորություններ

2021-03-19 | ԻԳՈՐԾ 2021

իԳործ ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքի մասնագետներին աշխատել Հայաստանի կառավարությունում։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2021 ծրագիրը, որը հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին ծառայելու Հայաստանի կառավարությունում, մեկ տարի ժամկետով:

Դիմումի և հարցազրույցի գործընթացից հետո, սփյուռքահայ մասնագետները տարբեր ոլորտներում գործունեություն կծավալեն  պետական համակարգում, յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի մասնագիտական կարիքներին համապատասխան  և հնարավորություն կունենան իրենց նեդրումը ունենալու պետական ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում:

Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կողմից և ընտրված մասնակիցները կստանան՝

  • ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ)
  • կեցության նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ, մի տարի ժամկետով
  • առողջության ապահովագրություն
  • մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարը:

Ծրագրին հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է բավարարել  հետևյալ չափանիշները՝

  • Բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ.
  • Կամ մագիստրոսի աստիճան (կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Առնվազն 5 տարի սովորել/աշխատել է  սփյուռքում
  • Հայերեն լեզվի բավարար իմացությունը խիստ ցանկալի։

Ծրագիրը մեկնարկելու է 2021 թվականի սեպտեմբերի 1-ին և տևելու է 12 ամիս:

Հայտադիմումներն արդեն ընդունվում են, դիմեք այստեղ:

Հայտադիտումը լրացնելու համար Ձեզնից պահանջվում է վերբեռնել երկու երաշխավորագիր և Ձեր ինքնակենսագրականը:

Խնդրում ենք վերոնշյալ փաստաթղթերը պատրաստել նախքան հայտադիմումը լրացնելը:

Դիմելու վերջնաժամկետն է 2021 թվականի ապրիլի 15-ը: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի առկայության դեպքում կարող եք դիմել՝

էլ. փոստ՝ diasporafellowships@gov.am

Հեռ.՝ +374 10 515 514 ։

Մանրամասների համար կարող եք այցելել հետևյալ հղումը։

Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին