Նորություններ

2022-09-23 | Ի ՏԵՐ ՆՆՋԵՑ ՏԵՐ ՍԱՐԳԻՍ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ԹԱՇՋՅԱՆԸ

2022 թվականի սեպտեմբերի 9-ին ի Տեր ննջեց Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Տեր Սարգիս ավագ քահանա Թաշջյանը։


ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Տեր Սարգիս ավագ քահանա Թաշջյան

Տեր Սարգիս ավագ քահանա Թաշջյանը (ավազանի անունը Սարգիս Հակոբի) ծնվել է սեպտեմբերի 10-ին 1942 թ. Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում՝ Արևմտյան Հայաստանից արտագաղթած բանվորի ընտանիքում:

1960-ականների կեսերին Տեր Հայրը մշտական բնակության է հաստատվել Երևանում, որտեղ ընդունվել է Երևանի Վ. Բյուսովի անվան օտար լեզուների մանկավարժական ինստիտուտ, որն ավարտել է 1967 թ.: Ավարտելուց հետո աշխատել է որպես թարգմանիչ-զբոսաշրջավար, ապա անցել ծառայության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատանը՝ որպես քարտուղար։ Եղել է նաև երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի իսպաներեն լեզվի թարգմանիչը:

Քահանայական դասընթացներ անցնելուց հետո 1971 թ. սեպտեմբերի 26-ին՝ ձեռամբ Վահան եպսիսկոպոս Տերյանի, ձեռնադրվել է քահանա, ապա անցել ծառայության Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հետագայում իր ծառայությունն է բերել տարբեր թեմերում՝ մասնավորապես Ռումինիայի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Սուդանի, Ֆրանսիայի (Մարսել-Վալանս):

2010 թ. արժանացել է ավագության պատվին: Արժանապատիվ Տեր Հայրը Ֆրանսիայի թեմում հանգստի կոչվելուց հետո 2011 թ․ տեղափոխվել է մշտական բնակության Կրասնոդար քաղաք:





Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին