Նորություններ

2023-03-18 | ԳՈՒՄԱՐՎԵՑ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԸ

Սույն թվականի փետրվարի 15-ին Կիսլովոդսկ քաղաքի Սբ. Վարդան եկեղեցում, նախագահությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Մովսես արքեպիսկոպոս Մովսեսյանի, գումարվեց Թեմական ընդհանուր տարեկան ժողովը:

Ժողովը սկսվեց Տերունական աղոթքով: Սրբազան Հայրն իր խոսքում համառոտ ներկայացրեց, այն հիմնական ուղղությունները, որոնք անհրաժեշտ են այս շրջանում թեմի հոգևոր զարգացման համար: Մեկ անգամ ևս վերհիշեցրեց ժողովականներին,որ թեմական նոր կանոնադրությունը նոր անվանմամբ հաստատվել է Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարությունում եւ այսուհետ կոչվելու է Կրասնոդարի եւ Հյուսիսային Կովկասի Հայոց թեմ և կոչ արեց, որպեսզի բոլոր ծխերում վերանվանման իրավական գործընթաց սկսեն:

Թեմական պատգամավորականների ընդհանուր թիվը 62 է, ներկա էին 43-ը:

Ժողովի օրակարգային հարցերն էին՝

  1. Թեմական խորհդի նոր կազմի ընտրություն.
  2. Ծխական խորհուրդների կանոնադրության քննարկում և ընդունում.
  3. Արմավիրի «Վերափոխումն Սուրբ Աստվածածնի» եկեղեցում առաջացած հարցերի քննարկում.
  4. Թեմի և եկեղեցիների տարեկան հաշվետվություն:

Թեմական խորհրդի նոր կազմի անդամներն են՝

  1. Տեր Արամ ավագ քահանա Հունանյան (ք.Պյատիգորսկ).
  2. Տեր Հարություն ավագ քահանա Բայադյան (ք.Կրասնոդար).
  3. Տեր Սարգիս քահանա Պողոսյան (ք.Կիսլովոդսկ).
  4. Տեր Գրիգորիս քահանաՊողոսյան (ք. Ստավրոպոլ).
  5. Տեր Մուշեղ քահանա Խաչատրյան (ք. Մայկոպ).
  6. Մարտին Հովհաննիսյան (ք. Կրասնոդար).
  7. Լևոն Ամիրխանյան (ք. Մայկոպ).
  8. Վլադիմիր Մկրտչյան (ք. Արմավիր).
  9. Արտյոմ Մինոսյան (Պաշկովկա).
  10. Աշոտ Առուստամյան (ք. Ստավրոպոլ).
  11. Օլեգ Հայրիյան (ք. Կիսլովոդսկ).
  12. Սամվել Ազատյան (ք. Նովոռոսիյսկ).
  13. Ռազմիկ Արամյան (գ. Սուվորովկա).
  14. Ստեփան Կագոսյան (ք. Սոչի).
  15. Իլյա Քոչյան (ք. Տուապսե):

Վերստուգիչ հանձնախումբ`

  1. Տեր Մակար ավագ քահանա Տերտերյան (ք. Արմավիր).
  2. Արտավազդ Մոսինյան (ք. Կրասնոդար).
  3. Արմեն Գասպարյան (ք. Վլադիկավկազ):

Թեմական խորհրդի ատենապետ ընտրվեց Մարտին Հովհաննիսյանը: Նորընտիր կազմը Վերստուգիչ հանձնախմբի հետ միասին ղեկավարելու են չորս տարի:

Ժողովի ընթացքում եղան բազմաթիվ ելույթներ, քննարկումներ ոչ միայն օրակարգային հարցերի շուրջ: Մասնավորապես արժ. Տ. Հայկազուն քահանան ներկայացրեց «Քրիստոնեական լսարան» առցանց ծրագրի մասին տեղեկություններ:

Թեմակալ առաջնորդը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 3-ին կկատարվի Մյուռոնօրհնեքի արարողությունը:

Ժողովի հաջորդ օրը՝ փետրվարի 16-ին թեմական պատգամավորական ժողովի ներակայուցիչները մասնակցեցին Սուրբ պատարագին Սրբոց Վարդանանց տոնի առիթով: Պատարագիչն էր Տեր Մակար ավ. քհն. Տերտերյանը:




Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին