Նորություններ
2024-11-27 | ՔԱՀԱՆԱՅԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՅՈՑ ԹԵՄՈՒՄ
Սիրելի հավատացյալներ։
Օրհնությամբ Նորին
Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ձեռամբ Հայաստանյայց
Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց Թեմի Առաջնորդ
Գերաշնորհ Տեր Մովսես Արքեպիսկոպոս Մովսեսյանի՝ նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Թադևոս և Սուրբ
Բարդուղիմեոս առաքյալների տոնին, Հայկաձորի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի քահանայական
ձեռնադրություն։
Սիրով հրավիրում ենք բոլորին ներկա գտնվելու։