Նորություններ

2018-02-03 | ԱՄԱՆՈՐԸ ԵՍԵՆՏՈՒԿԻՈՒՄ

Եսսենտուկիի Սբ. Հռիփսիմե եկեղեցուն կից «Զարթոնք» կիրակնօրյա դպրոցը կազմակերպեց ամանորյա ուրախ հանդես։

Իր օրհնությամբ և շնորհավորանքներով հանդես եկան Սբ. Հռիփսիմե եկեղեցու հոգևորական Տեր Գյուտ քհն Ղահրամանյանը, համայնքի ղեկավարը։

Դպրոցի սաները իրենց հրաշալի ելույթներով էլ ավելի տոնական դարձրեցին և անմոռանալի պահեր պարգևեցին ներկաներին։

Ամանորյա հանդեսի մի մասն էր կազմում ամենամյա մրցանակաբաշխությունը՝ «Մեր տաղանդավոր երեխաները» խորագրով, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերած երեխաները պարգևատրվեցին պատվոգրերով և մի շարք նվերներով։

Ամանորյա հանդեսն ավարտվեց նվերներով և բարձր տրամադրությամբ։




   

Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին