Նորություններ

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակության օրը: Տոնը շարժական է, այս տարի այն նշվեց հունվարի 27-ին, Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի Սուրբ Սարգիս անունը կրող եկեղեցիներում (Պյատիգորսկ, Ադլեր, Սլավյանսկ-Նա-Կուբանի, Հայկաձոր) մատուցվեց Սուրբ պատարագ:
Կրասնոդարի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում նախատոնակին՝ հունվարի 26-ի երեկոյան, արժանապատիվ Տ. Հարություն ավագ քհն. Բայադյանը խոսեց հավուր պատշաճի քարոզ՝ անդրադառնալով օրվա խորհրդին, ապա կատարվեց երիտասարդների օրհնության կարգ: Երիտասարդ հավատացյալների համար այս տոնը սիրված է. բարի ավանդույթի համաձայն, նախատոնակի արարողության վերջում ներկա երիտասարդները ստացան աղաբլիթներ, որի հետ են կապում փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: