Նորություններ
..
Կարդալ ավելին
Հոկտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, կիրակի օրը՝ հընթացս Սուրբ Պատարագի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր թեմերում, այդ թվում Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի բոլոր եկեղեցիներում կատարվեց մասնավոր աղոթք՝ վասն խաղաղության Հայ ..
Կարդալ ավելին
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Սուրբ Պետրոս, Սուրբ Հակոբոս և Սուրբ Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն` աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես ..
Կարդալ ավելին
(Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 9 Մայիսի, 2020)Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրությամբ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ համայն մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի օրվա առիթով:Այսօր, երբ նշում ենք պանծալի Հաղթան ..
Կարդալ ավելին
(Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 24 Ապրիլի, 2020)Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս,Այսօր ազգովի վերստին մեր խոնարհումն ենք բերում Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հավատի և hայրենիքի:Ցեղասպանության տարիներին մեր ժողովուրդը տեսավ մեկ և կես միլիոն ..
Կարդալ ավելին
Տերունական Աղոթք
սուրբ եղիցի անուն քո.
Եկեսցէ արքայութիւն քո.
եղիցին կամք քո.
որպէս յերկինս` եւ յերկրի.
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր.
Եւ թող մեզ զպարտիս մեր
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց.
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս.
Ամէն
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆ
ՅՈԹ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ՊԱՀՔ
ԱՂՈԹԱԳԻՐՔ
ՏԱՍԸ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ
«Երկինքը երկրի վրա». այսպես է հասկացվել Սուրբ Պատարագը վաղնջական օրերին, այսպես են քրիստոնյաներն ըմբռնում Սուրբ Պատարագի խորհուրդը: Պատարագով ողջ եկեղեցին այնտեղ գտնվող հավատացյալների հետ միասին դառնում է երկինք երկրի վրա և դրախտ՝ կենաց ծառի անմահարար պտուղներով: Ըստ Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետի՝ Սուրբ Պատարագի ժամանակ երկինքը բացվում է և հրեշտակներն իջնում են: Թեպետ Պատարագը երկրի վրա է կատարվում, սակայն երկրային ընծայով չէ, այլ երկնքից իջնող Հացով (Հովհաննես 6:41), Ով կյանք է տալիս աշխարհին:
Եկեղեցական ժամակարգությունը` քրիստոնյաների ամենօրյա ընդհանրական պաշտամունքն է: Այն բաժանված է օրվա որոշակի աղոթաժամերի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր բարեպաշտական և աստվածաբանական իմաստավորումը:
Հայ Եկեղեցու ներկայիս Ժամագիրքը կազմված է հետևյալ 9 ժամերգություններից՝
1. Գիշերային.
2. Առավոտյան.
3. Արևագալի.
4. Ճաշու ժամի՝
* Երրորդ ժամի (ժամը 9).
* Վեցերորդ ժամի կամ Միջօրեի (ժամը 12).
* Իններորդ ժամի (ժամը 15).
5. Երեկոյան.
6. Խաղաղական.
7. Հանգստյան:
Հնում բոլոր ժամերգությունները կատարվել են համապատասխան ժամերի՝ հատկապես վանքերում: Հետագայում դրանք սկսեցին կատարվել միասին. Գիշերային, Առավոտյան և Արևագալի ժամերգությունները՝ առավոտյան, Ճաշու երեք ժամերգությունները՝ ցերեկը, իսկ Երեկոյան, Խաղաղական և Հանգստյան ժամերգությունները՝ երեկոյան: Ներկայումս կատարվում են միայն Գիշերային, Առավոտյան և Երեկոյան ժամերգությունները. առաջին երկուսը՝ առավոտյան, իսկ վերջինը՝ երեկոյան: Մեծ պահքի շրջանում, բացի շաբաթ և կիրակի օրերից, մասամբ վերականգնվում է օրվա մեջ երեք անգամ միացյալ ժամերգություններ կատարելու կարգը:
Ըստ Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի «Տոնացույց»-ի (հրատ. 1774 թ.), որն արտացոլում է ուշ միջնադարից մինչև անցյալ դարասկիզբ Հայ Եկեղեցում գործող աստվածպաշտության ավանդությունը՝ մշտապես կատարվում են օրվա բոլոր ժամերգությունները, բացի տերունի օրերից, որոնցում ընդհատվում են Արևագալի և Խաղաղական ժամերը, և շաբաթ օրերից ու տերունական տոների նախօրեներից, որոնցում զեղչվում է Խաղաղական ժամը:
Մեծ տոներին ավելացող այլ արարողությունների հետ միասին որոշ ժամերգություններ յուրօրինակ փոփոխության են ենթարկվում` երբեմն կազմելով ընդհանուր հանդիսակարգի միայն մի մասը, ինչպես Ճաշու ժամերը` Ավագ հինգշաբթի և Ավագ ուրբաթ, և Երեկոյան ժամը` Ավագ ուրբաթ և տաղավար տոներին, երբեմն ճոխացվելով հավելյալ երգերով, ինչպես Երեկոյան ժամը` Ծաղկազարդին, երբեմն էլ իսպառ զեղչվելով, ինչպես Երեկոյան ժամը` Ավագ շաբաթ օրը: Նմանատիպ օրերի ժամակարգությունը ներկայացված է սովորական օրերից որոշակիորեն տարբերվող ցանկով:
Արևագալի երգերն ու հորդորակները, ինչպես նաև Խաղաղականի «Նայեաց սիրով» երգը կատարվում են միայն Մեծ պահքի օրերին, ինչը հրահանգված չէ Ժամագրքում:
Սիմեոնյան «Տոնացույց»-ում Մեծ պահքի առանձնահատկություններից է նաև այն, որ Երեկոյան ժամերգությունը, բացի շաբաթ և կիրակի օրերից և Տեառնընդառաջին նախորդող փետրվարի 13-ից, կատարվում է Ճաշու ժամերից անմիջապես հետո, իսկ Ճաշու մեսեդին և ընթերցվածքները տեղափոխվում են Երեկոյան ժամերգություն: Այս կարգը կատարվում է նաև այսօր, և այդ առիթով արարողության ժամանակ «երեկոյ» բառը փոխարինում են «միջօրէ» բառով: Սակայն «Տոնացույց»-ը նման որևէ նշում չի պարունակում, քանի որ ժամերգության ողջ բովանդակությունը սերտորեն կապված է երեկոյի խորհրդի հետ:
Ներկայումս Ավագ հինգշաբթի գիշերը սկսվող հսկման կարգը, որ կոչվում է Խավարում՝ համաձայն «Տոնացույց»-ի, ընդգրկում է Ավագ ուրբաթի ցանկով ներկայացված Գիշերային և Առավոտյան ժամերը:
Բացի Արևագալի, Խաղաղական և Հանգստյան ժամերից, ժամերգության որոշակի հատվածներ մշտապես փոփոխվում են ըստ յուրաքանչյուր օրվա խորհրդի և ձայնեղանակի: Նույն սկզբունքով է կատարվում նաև մյուս ծիսական գրքերից` «Ավետարան»-ից, «Ճաշոց»-ից ու «Շարակնոց»-ից քաղվող տեքստերի ընտրությունը:
Օրվա ժամակարգության մաս է կազմում Սուրբ Պատարագի արարողությունը, որը կարող է տեղի ունենալ ամեն օր (բացի Մեծ պահքի սովորական օրերից), և որի առկայության դեպքում Ճաշու Իններորդ ժամը եզրափակող մասը` ժամամուտից մինչև Հավատամք, զետեղվում է պատարագի սկզբնամասում:
Ահա պատվիրանները, որոնք ՏերԱստված տվեց ժողովրդին իր ընտրյալի՝ Մովսես մարգարեի միջոցով, Սինա լեռան վրա՝
1. «Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար:»
2. «Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես:»
3. «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես:»
4. «Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն:»
5. «Պատվիր քո հորն ու մորը:»
6. «Մի սպանիր:»
7. «Մի շնանար:»
8. «Մի գողանար:»
9. «Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր:»
10. «Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր:»