ԹԵՄ /

ՔԱՀԱՆԱՅԱՑ ԴԱՍ

Տեր Հարություն ավագ քահանա Բայադյան

(ավազանի անունը՝ Արթուր)

Ծնվել է 1963թ. հուլիսի 12-ին Հայաստանի Ալավերդի քաղաքում:

Մասնակցել է Հաղպատավանքի հոգևոր դասընթացներին:

1991թ., ձեռամբ Տեր Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի, ձեռնադրվել է սարկավագ, ապա ամուսնացյալ քահանա:

1991թ. արժանացել է Լանջախաչ, իսկ 1998թ.՝ Ծաղկյա փիլոն կրելու պատվի:

1991թ.-ից Կրասնոդարի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ Առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվն է:

2008թ. շնորհվել է ավագության պատիվ:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:




Տեր Արամ ավագ քահանա Հունանյան

(ավազանի անունը՝ Արամայիս)

Ծնվել է 1964թ. հոկտեմբերի 19-ին Հայաստանի Վարդենիս քաղաքում:

1981-1988թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: Ավարտելով ճեմարանը՝ պաշտպանել է «Սյունիքի Սոթք գավառի պատմամշակութային հուշարձանները և եկեղեցիները» թեզը:

1987թ., ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ:

1988թ., ձեռամբ Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայել Վարդենիս քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում:

1992թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով նշանակվել է Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմ, քաղաք Պյատիգորսկ:

1992թ.-ից Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվն է:

1998թ. ստացել է Ծաղկյա փիլոն կրելու իրավունք, իսկ 2003թ.՝ պարգևատրվել Լանջախաչով և արժանացել ավագության պատվի:

2005թ. պաշտպանել է «IV դարի ընդհանուր սրբերի պատմությունը» թեմայով ատենախոսությունը, պատմական և փիլիսոփայական գիտությունների թեկնածու է (Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պյատիգորսկի մասնաճյուղ):

Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:




Տեր Մակար ավագ քահանա Տերտերյան

(ավազանի անունը՝ Մարգար)

Ծնվել է 1962թ. մայիսի 12-ին Հայաստանի Էջմիածին քաղաքում:

1969-1980թթ. սովորել և ավարտել է Էջմիածին քաղաքի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը:

1980թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան:

1984թ. Սուրբ Ստեփանոսի տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ:

1985թ. ավարտել է Հոգևոր Ճեմարանը: Նույն թվականին Մայր Տաճարին կից թանգարանում նշանակվել է տնօրենի օգնական:

1986թ. պաշտպանել է ավարտաճառ՝ «Ծռազատիկի առաջացման պատճառները և նրա արձագանքները հայ մատենագրության մեջ» թեմայով:

1987թ. հունվար ամսից մինչև օգոստոս՝ ծառայել է Խոր Վիրապի վանքում՝ որպես սարկավագ, որից հետո կրկին տեղափոխվել Մայր Տաճարին կից թանգարան:

1988թ. փետրվարի 14-ին, ձեռամբ Գերաշնորհ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել Մայր Տաճար՝ որպես ծիսակատար քահանա:

1988թ., օրհնությամբ Վազգեն Ա Վեհափառի, արժանացել է Լանջախաչ, իսկ 1991թ՝ Ծաղկյա փիլոն կրելու պատվին:

1988-1993թթ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

1993-1997թթ. Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն Ա-ի թույլտվությամբ և Տեր Եզնիկ վարդապետ Պետրոսյանի հրամանով ծառայել է Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Նովոռսսիսկ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։

1997-1999թթ. ծառայել է Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Վլադիկավկազ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

1998-1999թթ. սովորել և ավարտել է Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական ակադեմիայի Վլադիկավկազի մասնաճյուղի «Հաշվարկային հաշվարկ և աուդիտ» բաժինը:

1999-ի հունիսից Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի Վերափոխումն Սուրբ Աստվածածնի եկեղեցու հոգևոր հովիվն է:

1999թ. հունիսին, ձեռամբ Գերաշնորհ Տեր Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի, նշանակվել է Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի Վերափոխումն Սուրբ Աստվածածնի եկեղեցի՝ որպես ծիսակատար քահանա, իսկ 2000թ՝ որպես հոգևոր հովիվ:

2007թ., ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, արժանացել է ավագության պատվի:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:




Տեր Արսեն քահանա Բուդաղյան

(ավազանի անունը՝ Արսեն)

Ծնվել է 1955թ. հոկտեմբերի 31-ին Հայաստանի Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում:

Ստացել է միջնակարգ տեխնիկական կրթություն:

1993-1997թթ. ծառայել է Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում:

1997թ., ձեռամբ Տեր Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի, ձեռնադրվել է սարկավագ:

1997-1998թթ. ծառայել է Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Վլադիկավկազ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` որպես սարկավագ:

1998թ., ձեռամբ Տեր Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

1998թ.-ից Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվն է:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր:




Տեր Արսեն քահանա Սարոյան

(ավազանի անունը` Վարդան)

Ծնվել է 1979թ. նոյեմբերի 16-ին Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում։

1985-1996թթ. սովորել է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում:

1997-1999թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում:

2000-2004թթ. սովորել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոցում։

2004-2006թթ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:

2006թ., ձեռամբ Գերաշնորհ Տեր Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ։

01.07.2006-01.08.2008թթ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ճարտարապետաշինարարական բաժնում:

01.08.2008-01.05.2013թթ. ծառայել է որպես ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդ:

2008թ.նոյեմբերի 9-ին, ձեռամբ Տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանի, ձեռնադրվել է քահանա:

2010թ. արժանացել է Լանջախաչ կրելու պատվի։

01.05.2013-01.05.2015թթ. ծառայել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանում:

11.05.2015-22.04.2016թթ. ծառայել է Բիրմայում, Սինգապուրում, Թայլանդում, Բանգլադեշում որպես հոգևոր հովիվ:

22.04.2016-01.10.2016թթ. ծառայել է որպես Հայորդաց տների փոխտեսուչ։

01.10.2016-11.04.2017թթ. սովորել է Լոնդոնի Դեվիդ Ջեյմսի անվան քոլեջում։ Այնտեղ ուսման հետ համատեղ ծառայել է Սուրբ Եղիշե եկեղեցում որպես հոգևոր հովիվ։

11.04.2017-18.07.2018թթ. ծառայել է որպես Հայորդաց տների գործավարության բաժնի տնօրեն։

18.07.2018թ. նշանակվել է Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Լաբինսկ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։




Տեր Կոմիտաս քահանա Հարությունյան

(ավազանի անունը՝ Ռուբեն)

Ծնվել է 1957թ. մայիսի 3-ին Հայաստանի Երևան քաղաքում։

1984թ. փետրվարի 4-ին, ձեռամբ Տեր Գարեգին եպիսկոպոս Ներսիսյանի, ձեռնադրվել է սարկավագ։

1987թ. կրթություն է ստացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։

1988թ. փետրվարի 14-ին, ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա։

1988-1993թթ. ծառայել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

1988թ. շնորհվել է Լանջախաչ, իսկ 1991թ.՝ Ծաղկյա փիլոն կրելու իրավունք։

1993-2003թթ. նշանակվել է Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Անապա քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ։

2003թ.ից Նովորոսիսկ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվն է։

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:




Տեր Կոմիտաս քահանա Խաչատրյան

(ավազանի անունը՝ Ահարոն)

Ծնվել է 1968թ. մարտի 25-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ծովինար գյուղում:

1985-1992թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:

1986-1988թթ. ծառայել է Խորհրդային Բանակում:

1991թ., ձեռամբ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ:

1992թ. սեպտեմբերի 23-ին, ձեռամբ Տեր Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

1992-1996թթ. նշանակվել է Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմ և ծառայել Ստավրոպոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

1996-2000թթ. ծառայել է Ստավրոպոլի մարզի Պյատիգորսկ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

2000թ.-ից Սոչիի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվն է:

2003թ. արժանացել է Լանջախաչ կրելու պատվի:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:




Տեր Մոմիկ քահանա Գդլյան

(ավազանի անունը՝ Վարդ)

Ծնվել է 1958թ. հունվարի 8-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Մեծ Սամսար գյուղում:

1992թ. մարտի 27-ին, ձեռամբ Տեր Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի, ձեռնադրվել է սարկավագ:

1993թ. նոյեմբերի 7-ին, ձեռամբ Տեր Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

1993թ. արժանացել է քահանայական Լանջախաչ կրելու պատվի: Նույն թվականին նշանակվել է ծառայության Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Պյատիգորսկ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցի:

1994թ. տեղափոխվել է Կրասնոդարի մարզի գյուղ Տենգինկա և ծառայել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում:

2000թ.-ից Կրասնոդարի մարզի Ապշերոնսկ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվն է:

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:




Տեր Մուշեղ քահանա Խաչատրյան

(ավազանի անունը՝ Էդուարդ)

Ծնվել է 1982թ. հունվարի 1-ին Հայաստանի Երևան քաղաքում:

1998-2000թթ. սովորել է Շիրակի Թեմի Հոգևոր Ընծայարանում:

2000-2006թթ.կրթություն է ստացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում։

2006թՄայր Տաճարում ձեռնադրվել է սարկավագ:

2006-2007թթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնում ծառայել է որպես գործավար-քարտուղար:

2007թ. հունիսի 24-ին, ձեռամբ Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա, այնուհետև ծառայության նշանակվել Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի Լենինգրադի երկրամասի Վսևոլոժսկ քաղաքում:

2009-2010թթ.ծառայել է Կեմերովի երկրամասի Նովոկուզնեցկ քաղաքում:

2010թ. սեպտեմբերի 1-ին արժանացել է քահանայական Լանջախաչ կրելու պատվի: Նույն թվականին նշանակվել է Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի՝ Ադիգեայի Հանրապետության Մայկոպ քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի՝ որպես հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:




Տեր Նաիրի քահանա Գևորգյան

(ավազանի անունը՝ Արմեն)

Ծնվել է 1982թ. մարտի 24-ին Հայաստանի Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում:

1999թ. ընդուվել է Սևանի Վազգենյան Հոգևոր Դպրանոց, այնուհետև, 2003թ. տեղափոխվել Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարան՝ շարունակելու ուսումը:

2004թ. ձեռնադրվել է սարկավագ:

2009թ. դեկտեմբերի 19-ին, ձեռամբ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2010թ. փետրվարին նշանակվել է Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմ: Սկզբում ծառայության է անցել Սոչի քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցում` որպես ծիսակատար քահանա, ապա նոյեմբերին տեղափոխվել Ադլեր քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցի:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:




Տեր Նորայր քահանա Ղանդիլյան

(ավազանի անունը՝ Սարգիս)

Ծնվել է 1963թ. փետրվարի 9-ին Հայաստանի Թալինի շրջանի Արագած ավանում։

1987թ. ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը։ Նույն թվականի դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ:

1988թ. դեկտեմբերի 7-ին, ձեռամբ Տեր Ասողիկ եպիսկոպոս Արիստակեսյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա։

1989-1990թթ. ծառայել է Սյունյաց Թեմի Գեղանուշ գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։

1990թ. ստացել է Լանջախաչ կրելու իրավունք։

1990-1999թթ. ծառայել է Շիրակի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա։

1999-2003թթ. ծառայել է Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի Վլադիկավկազ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ։

2003թ. ծառայել է Ադլեր քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա։

2010թ. նոյեմբեր ամսից ծառայում է Սոչի քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա։

Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր:




Տեր Նորայր քահանա Գյուլանջյան

(ավազանի անունը՝ Խաչատուր)

Ծնվել է 1958թ. հունվարի 1-ին Հայաստանի Երևան քաղաքում:

Ավարտելով Երևանի մեքենաշինական տեխնիկումը՝ 1970-1975թթ. կրթություն է ստացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:

1986թ., ձեռամբ Տեր Գևորգ եպիսկոպոս Սերայդարյանի, ձեռնադրվել է սարկավագ:

1985-1991թթ. ծառայել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում, իսկ 1991-1998թթ.՝ Վանաձորում:

1988թ., ձեռամբ Տեր Գևորգ եպիսկոպոս Սերայդարյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

1999թ. նշանակվել է Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմ և ծառայել քաղաք Արմավիրում:

2002թ.-ից Տուապսեյի շրջանի Նովոմիխայլովսկի քաղաքատիպ ավանի Սուրբ Նիկողայոս եկեղեցու հոգևոր հովիվն է:

Ամուսնացած է, ունի երկու որդի:




Տեր Սարգիս քահանա Պողոսյան

(ավազանի անունը՝ Սերգեյ)

Ծնվել է 1970թ. մայիսի 24-ին Ռուսաստանի Մախաչկալա քաղաքում:

1991-1993թթ. կրթություն է ստացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանի քահանայից լսարանում:

Ձեռամբ Տեր Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի՝ 1993թ. մարտի 27-ին, ձեռնադրվել է սարկավագ, ապա նույն թվականի ապիլի 11-ին՝ ամուսնացյալ քահանա:

1993թ. արժանացել է Լանջախաչ կրելու պատվի:

1993թ. նշանակվել է Կիսլովոդսկ քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցու հոգևոր հովիվ:

2003թ.–ից համատեղությամբ Դաղստանի Հանրապետության հոգևոր հովիվն է:

2011թ. մարտի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի տնօրինությամբ արժանացել է Ծաղկյա փիլոն կրելու պատվի:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:




Տեր Սեդրակ քահանա Ազնավուրյան

(ավազանի անունը՝ Հովհաննես)

Ծնվել է 1985թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում (Սիսիանի տարածաշրջան):

2002-2006թթ. սովորել է Սևանի Վազգենյան Հոգևոր դպրանոցում:

2006-2008թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում:

2006թ. դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռամբ Տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, ձեռնադրվել է սարկավագ:

2008թ. ավարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը՝ պաշտպանելով ավարտաճառ՝ «Գրաբարի բայի ժամանակային ձևերի իմաստային-ոճական կիրառությունները քառավետարաններում» թեմայով: Նույն թվականին Վեհափառ Հայրապետի բարձր կարգադրությամբ նշանակվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանի գործավար-քարտուղար: Նույն թվականի սեպտեմբերի 1-ից անցել է աշխատանքի Մայր Աթոռի Հրատարակչական բաժնում:

2010թ. մարտի 1-ից տեղափոխվել է Դիվանատուն՝ զբաղեցնելով Եկեղեցական-ժողովական կառույցների գրասենյակի քարտուղարի պաշտոնը:

2009-2011թթ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանում դասավանդել է գրաբար:

2011թ. մարտի 1-ին Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով ստացել է քահանայական Լանջախաչ կրելու իրավունք:

2011թ. մարտի 20-ին Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ տեղափոխվել է Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմ՝ որպես Աբխազիայի Հանրապետության հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:




Տեր Վարդան քահանա Հունանյան

(ավազանի անունը՝ Ֆելիքս)

Ծնվել է 1968թ. մայիսի 10-ին Հայաստանի Վարդենիս քաղաքում:

1988թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան:

1998-2002թթ. սովորել է Մոսկվայի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում:

1994թ. նոյեմբերի 7-ին, ձեռամբ Տեր Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի, ձեռնադրվել է սարկավագ, ապա նոյեմբերի 14-ին՝ ամուսնացյալ քահանա: Նույն թվականին արժանացել է Լանջախաչ կրելու պատվի:

1994-1996թթ. ծառայել է Պյատիգորսկ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա:

1996թ.-ից ծառայում է Գևորգիևսկ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:




Տեր Երեմիա քահանա Սարգսյան

(ավազանի անունը՝ Իշխան)

Ծնվել է 1960թ. հունվարի 24-ին Հայաստանի Էջմիածին քաղաքում:

Սովորել է Վորոնեժի Տեխնոլոգիական ինստիտուտում:

1997թ. նոյեմբերի 21-ին, ձեռամբ Տեր Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի, ձեռնադրվել է սարկավագ:

1999թ. հունիսի 6-ին, ձեռամբ Տեր Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2001թ.-ից ծառայում է Անապա քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:




Տեր Եզնիկ քահանա Ղազարյան

(ավազանի անունը՝ Սամվել)

Ծնվել է 1971թ. օգոստոսի 9-ին Հայաստանի Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում:

Մասնակցել է Հաղպատի վանքում կազմակերպված քահանայական դասընթացներին:

1991թ.-ին ձեռնադրվել է սարկավագ:

1991թ. հոկտեմբերի 27-ին, ձեռամբ Տեր Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

1991թ.-ից նշանակվել է Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի՝ Ադլեր քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցի՝ որպես հոգևոր հովիվ:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր:

Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին