Նորություններ

2018-05-23 | ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՑԸ ԱԴԼԵՐԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մայիսի 13-ին ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Սոչիի օդանավակայանից վարչապետն ուղևորվել է Ադլերի Սուրբ Սարգիս եկեղեցի, ուր նրան դիմավորեցին Հայ Առաքելական եկեղեցու Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ  գրշ. Տ. Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը, թեմական և ծխական խորհրդի անդամներ, համայնքային իշխանության ներկայացուցիչներ,  բազմահազար հայորդիներ և քահանա հայրեր: Սրբազան Հայրը բարի գալուստ մաղթեց և օրհնեց նորընտիր վարչապետին իր պատասխանատու և հայրենանվեր ծառայության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած տեղացող հորդառատ անձրևին, ելույթ ունեցավ  Ադլերի Սբ. Սարգիս եկեղեցու բակում, իր շնորհակալությունը հայտնեց բոլոր հավաքվածներին ջերմ ընդունելության համար, խոսեց կարևոր խնդրի՝ ներգաղթի աշխուժացման մասին:




     

Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին