Նորություններ

2024-02-15 | ԿԻՍԼՈՎՈԴՍԿԻ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵՑ ԱՄԵՆԱՄՅԱ ԺՈՂՈՎԸ

2024թ. փետրվարի 8-ին Կիսլովոդսկի Սուրբ Վարդան եկեղեցում գումարվեց Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի տարեկան ընդհանուր պատգամավորական ժողովը, որին մասնակցեցին թեմի քահանայից դասը, թեմական խորհրդի և ծխական խորհդի անդամները:

Ժողովականները առավոտյան մասնակցեցին սուրբ և անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր արժանապատիվ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը:

Հավարտ Սուրբ պատարագի, նախագահությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Մովսես արքեպիսկոպոս Մովսեսյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության տոնի առիթով, ապա օծեց եկեղեցու Ավագ դուռը: Վերջում Սրբազան Հայրն իր խոսքում մեկ անգամ ևս անդրադարձավ օրվա խորհրդին, շնորհավորեց թեմի հոգևոր դասին Սրբոց Ղևոնդյանց տոնի առիթով՝ մաղթելով Սուրբ հոգու զորակցությունը իրենց ծառայության մեջ: Այնուհետև, նա ներկայացրեց Նորին Սրբության կողմից այս տարի պարգևների արժանացած քահանա հայրերին. Ավագ քահանայության պատիվ Նովոռսիյսկ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կոմիտաս քահանա Հարությունյանին, ծաղկյա փիլոն Ստավրոպոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգորիս քահանա Պողոսյանին, լանջախաչ կրելու իրավունք Մին-Վոդ քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հայկազուն քահանա Սահակյանին:

Պատարագից հետո ներկաները մասնակցեցին թեմական ընդհանուր պատգամավորական ժողովի լիագումար նիստին, որտեղ քննարկեցին օրակարգային հարցեր:





Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին