Նորություններ

2024-02-29 | ՏԵԱՌԸՆԴԱՌԱՋԸ ԹԵՆԳԻՆԿԱՅԻ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի Թենգինկա գյուղի Սուրբ Կարապետ Եկեղեցու հավատացյալների, հատկապես՝ երիտասարդների ամենասիրելի տոներից է Տեառնընդառաջը։ Այն ամեն տարի տոնում են մեծ շուքով։ Եկեղեցական կանոնակարգի համաձայն։ Տոնը սկզբնավորվեց նախատոնակով։ Փետրվարի 13-ի երեկոյան եկեղեցում կատարվեց ժամերգություն, որի ավարտին Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մամբրե քահանա Պատուրյանը օրհնեց նորապսակ զույգերին: Այնուհետև, եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցու բակում հավատացյալները վառեցին ավանդական խարույկը, որի շուրջը երիտասարդները կազմեցին շուրջպար:

Տոնակատարության ավարտին հավատացյալները վառած մոմեր են տանում տուն՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ՝ լուսավորելու իրենց օջախները:

Տեառնընդառաջի տոնը խորհրդանշում է քառասուն օրական Հիսուսի ընծայումը տաճարին: Հիսուսի ծնողները՝ Հովսեփն ու Մարիամը, լինելով ավանդապաշտ, որդու ծնունդից 40 օր անց իրենց զավակին տանում են տաճար, որպեսզի ընծայաբերեն Աստծուն: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջ» անվանումը, որը նշանակում է Տիրոջն ընդառաջ:





Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին