Նորություններ

2024-05-30 | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց թեմի հոգևոր դասը և թեմական խորհրդի անդամները դատապարտում են մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած աննախադեպ միջադեպը, երբ ոստիկանները փորձեցին խոչընդոտել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի մուտքը հուշահամալիրի տարածք՝ աղոթք բարձրացնելու առ Աստված 1918 թ. մայիսյան հերոսամարտերի նահատակ հայորդիների հոգիների հանգստության համար:

Այդ խորապես չգիտակցված քայլը մտահոգություն և անհանգստություն պատճառեց թեմի հոգևոր դասին, թեմական խորհրդի անդամներին ու հուզմունք առաջացրեց հավատացյալ զավակների հոգիներում: Ինչպես ասում էր երջանկահիշատակ Գևորգ Զ Չորեքչյան Կաթողիկոսը. «Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում», ուստի յուրաքանչյուր հայ քրիստոնյայի պարտքն է բարձր պահել պատիվը Հայոց Հայրապետի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:

Որդիական խոնարհությամբ մեր զորակցությունն ենք հայտնում Նորին Սրբությանը և մաղթում արևշատ օրեր:

Թող Տերն անսասան պահի մեր հայրենիքը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:


Առաջնորդ՝

Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի Հայոց Թեմի

Մովսես արքեպիսկոպոս Մովսեսյան


Թեմական Խորհրդի ատենապետ՝

Մարտին Հովհաննիսյան

30 մայիսի 2024թ.

Ք. Կրասնոդար

Օրացույց

« »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր

Նախագծեր

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ՏԱՃԱՐ

Քաղաք Կրասնոդարում կառուցվում է Սուրբ Մարիամ Աստվա ..


Կարդալ ավելին